Լարված է «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Պատերազմի մասնակիցներն այսօր՝ փետրվարի 21-ին, փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Նրանք դեն են՝ ադրբեջանական պատվիրակության անդամների՝ Երևան ժամանելուն։
«Նախիջևանի պես ուզում են դատարկել մեր երկիրը։ Չենք թողնելու թուրքը ոտք դնի, ախպերներ ենք կորցրել, արյուն է թափվել, չունենք ոչ մեկին լսելու։ Սա ազգի խնդիր է, ոչ թե ձեթի թանկացման, թուրքը մտել է մեր տները։ Բերեք թուրքերին չայ ու կոֆե տվեք, մենք թուրքերի հետ չենք ուզում բարեկամություն անել, ով ուզում ա անի, պիղծ ա։ Շատ քիչ է մնացել, որ Բաքվի ռեյսը իջնի էստեղ»,- վրդովված ասում էին ակցիայի մասնակիցները։
Ոստիկանները թույլ չտվեցին շարունակելու ակցիան, նրանք հեռացան, սակայն տեղեկացրին, որ իրենք ամեն մեթոդով պայքարելու են, որ թուրքը չմտնի Հայաստան։շ
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը