17 02 2022

Արցախում կորոնավիրուսի 170 նոր դեպք է գրանցվել, ստացիոնար բուժում է ստանում 55 վարակակիր

Արցախում կորոնավիրուսի 170 նոր դեպք է գրանցվել, ստացիոնար բուժում է ստանում  55 վարակակիր

Արցախի Հանրապետությունում փետրվարի 17-ին կատարվել է 427 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 170 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  55 վարակակիր:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6929 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2229 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ