14 02 2022

Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում․ մանրամասնում է Թաթոյանը

Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում․ մանրամասնում է Թաթոյանը

Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որը կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։ Այդ հարցում կարևոր դեր ունեն կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա պատմել է հենց այդ աշխատանքի մասին․ ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում, որոնք ապահովեցին աշխատանքի դրական արդյունք։

«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016թ. սահմանադրական օրենքը լավագույններից է աշխարհում․ փոփոխություններով ապահովեցինք բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք զերծ են պահում Օմբուդսմանի հաստատությունն արտաքին ճնշումներից և տալիս են անկախ գործելու բոլոր հիմքերը»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ