6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Վրաստանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ եւս 6 ցնցում է գրանցվել։ Այս մասին վկայում են երկրի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալները։
Թբիլիսիի բնակիչները երկրաշարժը զգացել են կիրակի տեղական ժամանակով 22:25-ին։ Սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ջավախքի շրջանի Դմանիսի քաղաքի մոտ՝ Թբիլիսիից 58 կիլոմետր հեռավորության վրա։
Սեյսմոլոգների տվյալներով՝ հաջորդ ցնցումը տեղի է ունեցել ժամը 22:28-ին նույն վայրում՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա։
Այնուհետեւ ցնցումների ուժգնությունը սկսել է նվազել 00:14-ին՝ հասնելով 3,1 մագնիտուդի, իսկ վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:35-ին՝ 3,5 մագնիտուդ ուժգնությամբ։
Առաջին երկրաշարժը զգացվել է հարեւան երկրներում՝ Հայաստանում, որտեղ ուժգնությունը կազմել է 5 բալ, եւ Ադրբեջանում՝ 3,5 բալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը