10 02 2022

Սյունիքում առաջիկայում նոր նահանջ է սպասվում. 168.am

Սյունիքում առաջիկայում նոր նահանջ է սպասվում. 168.am

168.amը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին նվիրաբերելու իր գործունեությունը: Սյունիքի մարզի մի շարք հատվածներ (Կովսական և այլն) առանձին, գաղտնի փաստաթղթով Ադրբեջանին հանձնելուց հետո, հիմա էլ մտադիր է Կապանից որոշ դիրքեր հանձնել թշնամուն: Ըստ մեր աղբյուրների՝ այս քայլը բացատրվում է հետևյալ կերպ. սահմանների ճշգրտում է կատարվում, Կապանի մի երկու դիրքերից հայկական բանակը պիտի նահանջի:

Ինչի՞ դիմաց է լինելու նահանջը, պարզ չէ: Բայց, որպես արդարացում, իշխանական ուժի ներկայացուցիչները տեղաբնակներին ասում են, թե ռուսական կողմի հետ համաձայնեցված է:

Ստացվում է, որ թեև դեռ պաշտոնական դեմարկացիա տեղի չի ունեցել, անգամ չի սկսվել գործընթացը, բայց Նիկոլ Փաշինյանը նոր նահանջներ է պլանավորում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ