08 02 2022

Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանքի վանական համալիր

Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանքի վանական համալիր

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախումբն այցելել է Դադիվանքի վանական համալիր։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։

Այցի ընթացքում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը խաղաղապահներին պատմել է վանական համալիրի  ստեղծման պատմությունը, որն սկսվել է 12-13-րդ դարերում։

«Այսօր՝ այս սուրբ կիրակի օրը, ռուս խաղաղապահ զորախումբը եղել է պատմական վայրում՝ Դադիվանքում։ Մենք շփվեցինք ժառանգների պատմությանը, տեսանք, թե ինչպես  են մարդիկ տարել այդ իրադարձությունները և ինչպես են տանում հիմա։  Երբ վերադառնանք   տուն, անպայման այդ մասի կպատմենք մեր երեխաներին, թոռներին ու հարազատներին»,- ասել է ռուսական զորախմբի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը։

ՌԴ ՊՆ կայքի հաղորդագրության մեջ հիշատակվում է, որ 12-13-րդ դարերի Դադիվանք վանական համալիրը  հանդիսանում է միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկը։ Արձանագրության համաձայն՝ վանական համալիրը  կառուցել է Սուրբ դադիի գերեզմանի վրա։

27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա  հերթապահություն են իրականացնում՝ վեարհսկելով կրակի դադարեցման  շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ