Այսօր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամներն այցելել են Վարդաշեն ՔԿՀ՝ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի վերաբերյալ հնչեցված ահազանգի կապակցությամբ:
Ահազանգը հնչեցրել էր վերջինիս պաշտպանը` ընդգծելով, որ կալանքի տակ գտնվող Ն․ Մանթաշյանի ինքնազգացողությունը վատացել է՝ շաքարային դիաբետի պատճառով։ Դիտորդները հանդիպել են Նարեկ Մանթաշյանին, ծանոթացել նրա բժշկական փաստաթղթերին, ինչպես նաև խնդիրը քննարկել «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մամիկոն Հակոբյանի և ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» բժշկական ստորաբաժանման ղեկավար Գարեգին Սարգսյանի հետ։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը