Մեր պահանջներին ավելացել է ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողներին հայտնեցին ԱՊՊԱ-ի վճարների դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդները:
«Սակայն մեր հիմնական պահանջը մնում է այս նոր որոշման չեղարկումը, երկրորդը՝ ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը, իսկ երրորդի մասին կխոսենք ավելի ուշ: Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև հասնենք արդյունքի»,- ասաց ակցիայի վարորդներից մեկը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը