30 06 2021

Ուզում եմ ողջունել, որ օրինագծով նախատեսված տուգանքները բավականին բարձր են . իշխանական պատգամավոր



Ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության, վաճառքի պահանջների խախտման համար կլինեն որոշակի տուգանքներ։ 

Իմքայլական պատգամավոր Արուսիկ Ջուլհակյանն իր խոսքում նշեց, որ նախագծով նախատեսված բարձր տուգանքները ողջունելի են.

«Ես նկատեցի,  որ նախագծով բավականին բարձր տուգանքներ են նախատեսված, կարծում եմ,  որ դա շատ ողջունելի է, որովհետև  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը  շատ իրավախախտումների հետ կապված այնքան ցածր տուգանքներ է նախատեսում,  որ  դրանք զսպող մեխաիզմ չեն կարող հանդիսանալ:  Այդ առումով ուզում եմ ողջունել,  որ բավականին բարձր են տուգանքները». նշեց Արուսյակ Ջուլհակյանը:

Ի դեպ, ըստ փոփոխությունների, լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը լիցենզիա չունեցող անձին փոխանցման, քվոտայով նախատեսված սահմանափակումների խախտման, օրինական պահանջների չկատարելու դեպքում սահմանվել են տուգանքներ։ Նախատեսում է յուրաքանչյուր դեպքի համար տուգանել մինիմալ աշխատավարձի 5-25 հազարապատիկի չափով։

Մարամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ