06 08 2020

Տուգանքները լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա. ՀՀԿ հանրային ընդունարան

Տուգանքները լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա. ՀՀԿ հանրային ընդունարան

Հայաստանի Հանրապետական կուսակցության Հանրային ընդունարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք

Ելնելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում պարետատան կողմից ամրագրված սահմանափակումների բնույթից և ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակումների բացասական ազդեցությունից, ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից կատարված հարցումների արդյունքում պարզվել է՝
• ՀՀ կառավարության որոշմամբ սահմանաված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126.321 արձանագրություն:
• Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու 55.828 որոշում:
ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան 1միլ. դոլլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:
Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները 126.321-ն են: Այսինքն, դեռ 70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այս դեպքում ընդհանուր գումարը կկազմի 704.930.000 դրամ կամ, որ նույն է 1.5միլիոն դոլլար:
Ըստ էության, սույն թվականի մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլլար:
Այս արձանագրությունների հիման վրա կազմված տուգանքները ունենալով հիմնականում ֆինանսական բաղադրիչ լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, առանց այդ էլ արտակարգ դրության հետևանքով վատթարացած տնտեսական և սոցիալական պայմաններում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ