«Լինում է՝ զանգահարում են 911 ծառայություն և լեզվի ուղղագրության հետ կապված հարցեր են տալիս»,- նման մի քանի դեպք հիշեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Հարսանիքի օրը հարսի տուն բարձրանալիս փեսան վերելակում արգելափակվել էր, մեր փրկարարները օգնել են, որ նա շուտ հասնի հարսնացուին: Լինում է՝ զանգահարում են 911 ծառայություն և լեզվի ուղղագրության հետ կապված հարցեր են տալիս: Մի դեպքում էլ քաղաքացին զանգել էր անգլերենով ահազանգ էր փոխանցում, երբ աշխատակիցը հասցեն վերաճշտում է, զանգահարող քաղաքացին շրջվում է ու կողքը գտնվող անձին հայերենով հարցնում է, թե որ թաղամասն է: Երբ օպերատորը հարցնում է, եթե հայերեն գիտի, ապա ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,վ – ասաց Արսեն Մկրտչյանը:
Բանախոսը նաև նաև մի դեպք հիշեց, թե՝ ինչպես է Ամանորին մի կին զանգահարել 911 ծառայություն և խնդրել, որ իր երեխայի հետ մեկը խոսի Ձմեռ պապիկի անունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը