Թուխմանուկ, «Ֆերմերների շարժում» և «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ները երեք նամակ են հղել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, որում անդրադարձել են Ողջի գետի աղտոտմանը, Արծվանիկի պոչամբարին և գյուղատնտեսական հողերի խնդիրներին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։
«Նամակում նշել են գետի և գյուղատնտեսական հողերի՝ ծանր մետաղներով աղտոտման մասին և պարզաբանում խնդրել, թե ինչ գործողություններ է նախատեսում իրականացնել կոմբինատը։ Մեր մոնիթորինգային խումբը հետազոտել էր Ողջի գետի պարունակությունը, Արծվանիկի պոչամբարը։ Հայտնաբերել են, որ հողում ծանր մետաղների կտրուկ աճ կա։ Բացի սրանից, այլ հարցեր էլ ենք հղել, սակայն, այս նամակներն ուղարկել էինք սեպտեմբերին և մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել»,-ասաց Սիլվա Ադամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը