Ինձ վրոդովվեցրել է ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի պահվածքը, երբ ՔՊ-ականներն իրենց խմբով որոշել էին այցլել Եռաբլուր և տեսախցիկների առաջ տիկին Բադալյանը կանգնած անպարկեշտ վարքով չի հասկացել երևի, թե որտեղ է գտնվում։ Ազգային ժողովի մուտքի լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քույր Գոհար Խանումյանը։
«Իրեն հիշեցնեմ, որ ինքը կանգնծած էր Եռաբլուրի այն վայրում, որտեղ հարազատները պատգարակների վրա իրենց որդիներին վերջին հրաժեշտն են տալիս։ Այդ վայրում ինքը կանգնել էր և շատ ջերմ պատմություն էր հիշել։ Տիկնոջն ուզում եմ հիշեցնել, որ այս պատերազմի զոհերի մեծամասնությունն իր որդիներից ընդամենը երկու-երեք տարի մեծ են։ Միգուցե ինքը երբևէ Եռաբլուր չի այցելել, կամ չի տեսել այնտեղ տղաների ծնողներին, բայց ես ուզում եմ, որ այլևս այսպիսի նախադեպեր չկրկնվեն»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը