Արթուր Ղազինյանը գրում է․
Եթե ԵԽԽՎ համար 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական էին, ուրեմն այդ կառույցն ունի մասնագիտական ու արժեհամակարգային լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ:
Մեր եվրոպացի «բարեկամները» երևի մոռացել են նիկոլի կողմից տարածվող ատելության խոսքը, հայհոյանքները, սպառնալիքները, «բանտիկով մուրճը»:
Կամ նրանց չեն զեկուցել առնվազն 150.000 կեղծված ձայների մասին, վարչական ռեսուրսի անխնա և ամբողջ ծավալով օգտագործումը, ոստիկանական ուժերի ամենաթողությունն, լկտի ու սանձարձակ վարքագիծը, հարձակումները ընդդիմության շտաբերի ու ներկայացուցիչների բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերը:
Հեռու եմ այն մտքից, որ ԵԽԽՎ հանդիսանում է ժողովրդավարության լաբորատորիա, որտեղ որոշում են ստեղծել քաղաքական ճգնաժամեր կամ հանգուցալուծել դրանք:
Եթե մեր եվրոպացի «բարեկամներին» շատ է պետք վերջնականապես կապիտուլացնել հայկական պետականությունը և հանուն այդ նպատակի որոշվել է երկրորդ «պողպատե մանդատը» հանձնել պետական դավաճաններին, ապա դա արդեն քաղաքական դիրքորոշում է . . .
Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը