«Իմ և Գրիգոր Մինասյանի քաղաքական հայացքները և գաղափարները համընկնում են»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Նրա խոսքով Գրիգոր Մինասյանը համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Իսկ լրագրողի հարցին, թե՝ իր ընկերոջը նախարարի տեղակալ նշանակելը արդյո՞ք չի տեղավորվում՝ բաջանաղապետության կամ ծանոթ-բարեկամներին պաշտոնի նշանակելու սկզբունքի մեջ, Անդրեասյանն ասաց․
«Բաջանաղապետությունը» և մնացած բոլոր վատ երևույթները պաշտոնի նշանակելու մասով այն դեպքում է վտանգավոր, երբ օրինակ քաղաքացիական պաշտոն է, մրցութային և դու քո ծանոթին կամ բարեկամին անցկացնում ես այդ մրցույթում: Ես վստահ եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ կան քաղաքական, գործընկերային, ընկերական հարաբերություններ, որտեղ պահպանված է նաև մասնագիտական շահը և որակը, դա նորմալ է նշանակումների համար»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը