ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված՝ ՀՌՀ թեկնածու Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցի քննարկումն ընթացավ թեժ մթնոլորտում: ՔՊ-ականների հարցին ի պատասխան, Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց ծանոթանալ «Դատալեքս»-ի հրապարակմանը՝ տեսնելու, որ բացարձակ կապ չկա այն ամենի հետ ինչ ներկայացվում է ։
«Եղել է հայհոյանք և հաջորդիվ՝ շատ թեթև ապտակ , այսինքն այնպես չի եղել ինչպես՝ ԱԺ նախագահի դեպքում, որին հայհոյել էին, իսկ նա գլխով քիթը բերանին հագցրեց։ Ես չեմ հասկանում այս պարզ տրամաբանությունն ու սելեկտիվ մոտեցումն ինչո՞վ է պայմանավորված , եթե ոչ՝ երեսպաշտությամբ։ Ձեր լիդերը հրապարակային դաժան, կոպիտ հայհոյանք է տալիս և ասում է փակեք կամերան, որ չերևա և ձեռքով գործողություն է ցույց տալիս , թե ինչ կանի ընդդիմության հետ։ Դուք ինձ ասում էք՝ խատռնամբոխ եք ասում ժողովրդին, բացեք Մալխասյանի բացատրական բառարանն ու կտեսնեք , որ դրանում վիրավորական ոչինչ չկա»,-ասաց Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը