24 01 2022

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան



Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։ Գրիգորյանը ընտրվեց 68 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանին առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։  Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում է 2016թ.-ից։ ՄԻՊ-ն ընտրվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5 -ով՝ 6 տարի ժամկետով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ