Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանի` հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։
Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը