Փաստաբան Մուշեղ Շուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տեղեկացա, որ այսօր ՄԻԵԴ-ը ճանաչել է նիկոլ փաշինյանի,մասնավորապես, խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումը Մարտի 1-ի գործով:
2020-ի պայմանավորված դավադիր պատերազմին յոթ հազար երիտասարդի մատաղ արած հրեշը, կասկած չունեմ, որ նույն կերպ էլ, Մարտի 1-ի կազմակերպիչ այն ժամանակվա գաղութային ռեժիմի հետ գործակցելով սադրեց Մարտի 1-ի սպանդը (բավարար է հիշել ենիչերիների հետ զինված բախումների ոգեշնչող նրա ելույթները եւ ժողովրդի գնդակահարությունից հետո նրա անվնաս ճողոպրելը (վստահաբար ունեցել է անձնական անվտանգության երաշխիքներ)):
Հայի արյունից արբեցող այս հրեշի Մարտի 1-ի ոճիրին հանցակցության էջն էլ դեռ պիտի բացահայտվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը