ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 24-Ա որոշմամբ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով, տեղեկացնում է Կառավարության կայքը:
Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակ»-ի մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի:
Ռազմիկ Դավոյանը մահացել է հունվարի 11-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը