12 01 2022

Հակառակորդի կրակոցից ժամկետային երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կրակոցից ժամկետային երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով, հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 11-ին հակառակորդի կողմից ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային մահացու վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված` 2002թ.), Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված` 2003թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնված` 2002թ.):

Կատարվում է նախաքննություն:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ