Վերջին անգամ վարչապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել վեց ամիս առաջ, ասեցին երկու ամիս էլ սպասենք, ինչքան պետք է սպասենք: Այս մասին կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց գերիներից մեկի հարազատը: Հիշեցնենք, որ Շիրակցի գերիների հարազատները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. Նրանք կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։ Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը նրանք նստացույց էին արել Կառավարության շենքի դիմաց։ Նրանց ձեռքին կային անգլերենով պաստառներ. «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը