Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ
Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ, տեղեկացնում է Sputnik Ղազախստանը։ Այդ թվում Ալմաթիում՝ 103 մարդ, 2-ը երեխա, Ղիզիլօրդայի մարզում՝ 21, Ժամբիլի մարզում՝ 10, Ալմաթիի մարզում՝ 8 մարդ։
Հիվանդանոցներում 719 մարդ կա, ծանր վիճակում են 83-ը, իսկ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 2265 մարդ, այդ թվում Ալմաթիի մարզում՝ 1100։
Հունվարի 10-ին երկրում սգո օր է հայտարարված։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը