Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է zakon.kz լրատվական պորտալը, որը հղում է արել ականատեսներին։ Ավելի վաղ «Vласть» լրատվամիջոցները հայտնել էր, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։
Հիշեցնենք, որ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում, Նուր Սուլթանում, Մանգիստաու շրջանում արտակարգ դրություն է մտցրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը