05 01 2022

Ղազախստանում ուժայինները անցնել են ցուցարարների կողմը



Ղազախստանում ուժայինները անցնել են ցուցարարների կողմը։ Ցուցարարներին են միացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (СОБР) որոշ ստորաբաժանումներ, կադրերը հայտնվել են Telegram-ի ալիքներում, հայտնում է РБК-ն։ «Милитарист» հեռուստաալիքի հրապարակած կադրերից երեւում է, որ ուժայինները երթով անցնում են ցուցարարների հետ նույն շարասյունով։

Ցուցարարներին մասամբ են միացել ոստիկանները։ Համացանցում տեղադրված կադրերը ցույց են տալիս, որ ոստիկանությունը չի խոչընդոտում բողոքի ակցիաներին։ Ակտոբե քաղաքում հրաժարվել են բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանությունն ասել է, որ «ժողովրդի կողքին են և ձեռք չեն բարձրացնի», հաղորդում է Orda.kz-ն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ