03 01 2022

Որոշում չկա․ մեզ բանավոր պայմանավորվածությամբ ուզում են տեղափոխել․ Անօթեւանների կացարանի բնակիչ

Որոշում չկա․ մեզ բանավոր պայմանավորվածությամբ ուզում են տեղափոխել․ Անօթեւանների կացարանի բնակիչ

Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչներն այսօր՝ հունվարի 3-ին, բողոքի ակցիա են իրականացնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիմաց:

Նշենք, որ Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի 93 բնակիչների Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է տեղափոխել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Կացարանի բնակիչներն ասում են, որ չեն ցանկանում կացարանից դուրս գալ։

Նրանք պահանջում են հանդիպում նախարարի և վարչապետի հետ:

Լրագրողների հետ զրույցում բնակիչներից նշեցին․

«93 շահառու ենք, որոնցից 40-ը անկողնային են։ Գոնե էս ձմեռվա կեսին դուրս չգանք, գան, պայմանագիր կնքեն մինչև ամառ, տեսնենք՝ ինչ է լինում։ Իրական մրցույթ չի հայտարարվել, որևէ որոշում չկա մեզ բանավոր պայմանավորվածությամբ ուզում են տեղափոխել։ Մեր մեջ կան կռված տղերք, որոնք հայրենիքի համար կռվել են, մեր մեջ կան հեղափոխությանը մասնակցած մարդիկ կան, որոնք աջակցել են հեղափոխությանը, էն ժամանակ պետք էինք, հիմա՝ չէ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ