Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 930-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7972 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1505 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9477-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 211 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 559: Մեկ օրում արվել է 7578 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 568 448 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը