Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք, մահացել է 5 մարդ։ Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 553 654 թեստավորում: Երեկ կատարվել է 6 788 թեստավորում։
Վարակվածների ընդհանուր թիվը՝ 344 737 է։ Առողջացածների թիվը՝ 331 152-ը, փաստացի այս պահին բուժվում է 4 123 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 7961 մարդ, եւս 1501 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը