Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7965 է:
ԱՆցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1500 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9454-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 186 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 027, փաստացի բուժվողներինը՝ 4157: Մեկ օրում արվել է 6547 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 546 866 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը