zham.am-ը գրում է․
Վերլուծելով ներկա տնտեսական իրավիճակը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ վերջին 20 տարիների ընթացքում գնաճի նման մակարդակ չի եղել։
Ընդհանուր առմամբ, մինչև 2018 թվականը Հայաստանում տարեկան գնաճը 4 տոկոսից ոչ ավելի էր, մինչդեռ, օրինակ, այս տարի, նույնիսկ պաշտոնական տվյալներով, գնաճը կազմում է 9,6 տոկոս, ինչը իր հերթին նշանակում է, որ քաղաքացիների աշխատավարձերն ու կենսաթոշակները պետք է ինդեքսավորվեն:
Հարկ է նաև նշել, որ կենսաթոշակների և աշխատավարձերի ինդեքսավորման այս պրակտիկան կիրառվում է Ռուսաստանում քանի որ ՌԴ-ում գնաճը ավանդաբար բարձր է։ Մինչդեռ վերջին 20 տարիների հայաստանյան իրականության մեջ մշտապես կիրառվել է գնաճի ցածր մակարդակի պահպանման քաղաքականություն, և այդ պատճառով երկար տարիներ Հայաստանում չի կիրառվել կենսաթոշակների և աշխատավարձերի ինդեքսավորման պրակտիկա:
Սակայն, Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստան»-ում գնաճը բարձրացել է մի քանի կարգով, և դրա փոխհատուցումը հիմնականում ստանում են բարձրաստիճան պաշտոնյաները՝ իրենց հավելավճարների տեսքով։ Մինչդեռ թոշակառուները և ցածր աշխատավարձ ստացողները Փաշինյանից ստացել են իրենց թոշակների և աշխատավարձերի միանվագ բարձրացում՝ ընդամենը մի քանի հազար դրամով, ինչը, մեղմ ասած, անհամեմատելի է մեր երկրում նկատվող գների աճի տեմպերի հետ։
Սա՛ է իրականությունը:
Արտակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը