23 12 2021

Հոսանքի գինը կավելանա 4.7 դրամով. Աշոտ Ուլիխանյան



Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը կավելանա 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

«Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ ընդհանուր գործող սակագները եթե պահպանեինք մի մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, և եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք եկող տարի անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հարցում, հետևաբար, ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք»,-պարզաբանեց Ուլիխանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ