23 12 2021

Ատելությունը ծնում է ատելություն. ՄԻՊ-ի տեսանյութը՝ ատելության խոսքի դեմ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ բացատրելով հաստատության դերն ատելության խոսքի դեմ պայքարի գործում: Անհատական գործերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանն ատելության խոսքի դեմ տանում է նաև համակարգային պայքար իրազեկման արշավների ու կրթական ծրագրերի, օրենսդրական փոփոխություններին նպաստելու միջոցով:

Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ