22 12 2021

Թանկարժեք տղան. Շուրջ 120 հազար դոլար՝ Ալեն Սիմոնյանի գործուղումներին․ medialab.am

Թանկարժեք տղան. Շուրջ 120 հազար դոլար՝ Ալեն Սիմոնյանի գործուղումներին․ medialab.am

Medialab.am-ը գրում է․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր պաշտոնավարման շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի պետական բյուջեից միայն 7 երկիր կատարած գործուղումների համար ծախսել է շուրջ 57 մլն դրամ (120 հազար ԱՄՆ դոլար) գումար: Նա, հիշեցնենք, խորհրդարանի խոսնակ էր ընտրվել օգոստոսի 2-ին:

«Մեդիալաբը» գրավոր հարցմամբ ԱԺ աշխատակազմից խնդրել է պատասխանել հարցերին, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ գործուղումներ է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, և որքան գումար է ծախսվել դրանց վրա:

ԱԺ նախագահի գործուղումները սկսում են սեպտեմբերից և այս կարճ ժամանակահատվածում Սիմոնյանն այցելել է Վիեննա, Մոսկվա, Աթենք, Նիկոսիա, Փարիզ, Սանկտ Պետերբուրգ և Մադրիդ:

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ