«Որոշումը նեղ կուսակցական է , չի բխում հանրության շահերից ․ այս փոփոխությունն իր հետ բերելու է նոր ճգնաժամ․ ոչ միայն ճանաչելով Հրաչյա Սարգսյանին, այլև իմանալով որ սա միայն քաղաքպետի փոփոխություն չէ,սա նաև փոխքաղաքապետերի, վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն է ենթադրում , համալրում՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներով կամ իրենց մոտ կանգնած անձերով և ես վստահ եմ, որ քաղաքը դրան պատրաստ չէ։ Մեր թիմից մեկ տարի պահանջվեց , որպեսզի մենք ավելի լավ տիրապետենք թե՛ ավագանու աշխատանքին , թե՛ քաղաքապետը ինտեգրվի իր աշխատանքին։ Այստեղ տուժում է միայն երևանցին և չի տուժում ոչ ոք , այս որոշումը կայացվում է հանրային աջակցության տոտալ բացակայության պայամններում և, նաև քաղաքական առումով, աձական խնդիրներ են, որ բերվել են հանրային դաշտ»,-այս մաին ասաց ՔՊ-ական Գրիգոր Երիցյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքաապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որԳրիգոր Երիցյանը չի միացել այս նախաձեռնությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը