«Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մի հայտարարություն արեց, որով մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները․ մասնավորապես նա նշեց, որ 2016 թ-ից սկսած չկա ո՛չ գործնական, ո՛չ տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել Արցախը թողնելու Ադրբեջանի կազմում։ Ավելին, եթե 2016 թ-ին նման տեղեկատվություն կար, և իրենք էլ հասկացել էին, որ այդ խնդիրը կա՝ ինչո՞ւ էր այդ դեպքում 2019 թ-ին ամպագորգոռ հայտարարություն անում, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Վստահ ենք, որ այսօրվա կառավարությունը՝ ի դեմս Փաշինյանի և իրենց նոտարի դեր ստանձնած՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան ի ի վիճակի չեն Հայաստանի շահերը ներկայացնել «,-այս մասին նշեց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը, ով այս պահին՝ շարժման անդամներով , ՀՀ ԱԳՆ-ում փորձում են արտգործնախարարից պարզաբանումներ ստանալ։ ։
Նա նշեց, որ եկել են՝ արգործնախարարին իրենց հարցերն ուղղելու և պատասխաններ ստանալու։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը