Մարդիկ իրենց համար փողոցում կանգնած են եղել, եկել են բերման են ենթարկել։ Այս մասին Yerevan.Today-ին ասաց Այնթափում «Դավիթ Համբարձումյան» դաշինքի վստահված անձանցից, ներկայացնելով մանրամասներ դաշինքի ավագանու անդամների բերման ենթարկելուց։
Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանը դաշինքի ցուցակում չորրոդ համարն է։
Մեր զրուցակիցը վստահ է՝ ավագանու անդամներն ապօրինի են բերման ենթարկվել։
«Սա վարչական լծակի օգտագործում է, ընտրության վրա սա չի կարող տարածվել»,- նշեց ընդդիմադիր դաշինքի վստահված անձը։
Հիշեցնենք, որ այօսր Մասիսում ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը