03 12 2021

Պատերազմից հետո 1488 քաղաքացի ստացել է հաշմանդամություն. Փոխնախարար



Հայաստանում բնակվում է հաշմանդամություն ունեցող 196849 քաղաքացի։ Առաջին խմբի հաշմանդամների թիվը 9639 է, երկրորդ խմբինը՝ 67666, երրորդ խմբինը՝ 110 353։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։ Նա հավելեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 9191 է։ Նա պարզաբանեց, որ 2020 թվականին արցախյան պատերազմից հետո հետազոտություն է իրականացվել 1962 անձի նկատմամբ, որոնցից 1488-ը ստացել է հաշմանդամություն, այդ թվում՝ առաջին խումբը՝ 113, երկրորդ խումբը՝ 394, երրորդ խումբը՝ 981։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ