168.am-ը գրում է․
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Էլինար Վարդանյանը ներկայացրել էին օրենսդրական նախաձեռնություն՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր:
Կառավարությունը, սակայն, Հայաստանի սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարել օրենքի նախագիծն այս տեսքով քննարկելը և հեղինակներին առաջարկել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և 13.3-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»։
Թե ինչո՞ւ է Կառավարությունը խնդրահարույց համարել Արցախի Հանրապետություն ձևակերպումը, ինչո՞ւ է այդ ձևակերպումը փոխարինել Արցախի ժողովուրդ ձևակերպմամբ, և ինչո՞վ է խնդրահարույց ընդդիմադիրների առաջարկը 44-օրյա պատերազմում միջազգային վարձկանների ներգրավման վերաբերյալ և կոնկրետ այդ դրույթն ի՞նչ խնդիր կարող է առաջացնել ներկա փուլում Հայաստանի սահմաններին, Կառավարությունը որևէ բառով ոչ պարզաբանել է, և ոչ էլ հիմնավորել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը