03 12 2021

Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի

Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի

Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը հայտարարում է գործադուլ ի աջակցություն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի:

«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԲԴԽ-ի առջև խնդիր է դրված դադարեցնել դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները: Մենք համարում ենք, որ Զարուհի Նախշքարյանը արդար դատաքննության սիմվոլներից է և նրա լիազորությունների դադարեցումը մեզ հետ է շպրտելու իրավական պետության գաղափարից:

Ներեղություն ենք խնդրում մեր վստահորդներից պատճառված անհարմարությունների համար: Սա ևս ձեզ համար արվող քայլ է»,- հայտնում են փաստաբանական ընկերությունից:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ երկու կարգապահական վարույթներից մեկով մերժել էր արդարադատության նախարարի միջնորդությունը, իսկ մյուսով՝ «Իկրայի գործով», կիրառել խիստ նկատողություն։

Զարուհի Նախշքարյանին արդարադատության նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական «Իկրայի գործի» շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։

ԲԴԽ-ում դեկտեմբերի 13-ին կայանալու է Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարության ներկայացրած մեկ այլ միջնորդության քննությունը: Այս վարույթը հարուցվել է դատավորի դեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստոյպա Սաֆարյանի դիմումի հիման վրա:

Եվս մեկ նկատողություն Զարուհի Նախշքարյանին,  նրա՝ դատավորի լիազորությունները կդադարեցվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ