«Թշնամու համար մենք բոլորս մեկ ենք, թուրքին սիրում ես թե չես սիրում, թուրքի համար էսպիսի մի երևույթ կա համահարթեցում․ երբ թուրքը մտնի Երևան, հարգելի ոստիկա՛ն, մտնի ձեր տունը և, լեզուս էլ չի պտտվում ասել, ձեր երեխաներին ձեր առաջ մորթի, ինքը չի նայելու, թե իր ոստիկան հայրը կարմիր կամ այլ գույնի բերետ ունի»,-այս մասին հրավիրված ասուլիսին նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
«Եթե 2018 թվականին մեզ կործանողները ագահությունը, նյութապաշտությունն ու նախանձն էին, ապա հիմա մեզ կործանում են ամբիցիաները, եսասիրությունը, եսակենտրոնությունը»,- ասաց հոգեբանը:
Նա նկատեց, որ ընդդիմադիր դաշտում հենց ազատագրական մի գործընթաց է սկսվում, հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են խոսել իրենց ամբիցիաների մասին, որոնց ուսումնասիրելով պարզվում է, որ նրանք կամ Փաշինյանի հետ երկար համագործակցած են կամ նրա կապերը տանում են ԱՄՆ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը