01 12 2021

Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են մոտ 150 ուխտավորների անվտանգությունը Ամարաս այցելելիս

Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են մոտ 150 ուխտավորների անվտանգությունը Ամարաս այցելելիս

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում մեկ շաբաթում ապահովել են մոտ 150 ուխտավորների անվտանգությունը Ամարասի վանական համալիր այցելելիս։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մենք այցելում ենք վանք ընտանիքով, երբեմն՝ առանձին։ Ցանկանում եմ ասել, որ մեր ուժը մեր հավատքի, մեր վանքի մեջ է։ Ցավոք սրտի, մենք չենք կարող այցելել Շուշի քաղաքում գտնվող Ղազանչեցոց եկեղեցի, բայց իմ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ նման ապահովության համար, շատ լավ է, որ մենք կարող ենք ապահով այցելել մեր եկեղեցին եւ աղոթել մեր Աստծուն։ Եվ դրա համար մենք անչափ շնորհակալ ենք ձեզ, առաջին հերթին՝ բոլոր խաղաղապահներին, ձեր ժողովրդին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ»,-ասել է վանքի ուխտավոր Մարիամ Մարգարյանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ժամանակակից զրահափոխադրիչներով՝ ԲՏՌ-82Ա, ապահովում են ուխտավորների անվտանգ այցը Ամարասի վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտ։

Ռազմական գործողությունների ավարտից եւ զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո վաղ միջնադարյան Ամարասի վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են այս սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ