Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում, որի միայն մեկնարկային մասն էր բաց լրատվամիջոցների համար: Հանդիպումից հետո էլ արվեցին հայտարարություններ: Թե ինչ տվեց մեզ այդ հանդիպումն ու ստորագրված հայտարարությունը, դժվար է ասել: Հետաքրքրական է, թե ինչ ֆոն էին փորձում ապահովել հանդիպման օրը մերձիշխանական լրատվամիջոցները և իշխանությանը սատարող ֆեյք էջերը: Ստորև ներկայացնում ենք յութուբյան մի քանի էջերի այդ օրվա հրապարակած նյութերի վերնագրերը՝ Նիկոլ Փաշինյանի պահանջող հայացիքց մինչև Թուրքիայի կործանում:
8rd.am յութուբյան էջ
«Սոչիում մեծ աղմուկ է իսկ Թուրքիայում սարսափելի աղետ», «Անակնկալները շարունակվում են։
«Պուտինը զարմացած լսում էր Փաշինյանին». Հայերը շուտով ամեն ինչ կզգան։
«Պուտինի կատաղի գրոհը դեպի Ադրբեջան։ Ալիևը հայտնվեց ծուղակում»:
365news
«ՇՏԱՊ՝ Էրդողանը վախճանվում է, Փաշինյանը արեց դա. Իրավիճակը Թուրքիայում Պայթյունավտանգ է»:
SHD ARM TV
Գիշերը Պուտինը հավատարմության խոսք ուղղեց Նիկոլ Փաշինյանին. ՈՒՇԱԳՐԱՎ։
ArmTube TV
Ոչինչ կորած ՉԷ ՛։ Պուտինն ու ալիևը Փաշինյանի մոտ ԵՐԵԽԱ են․ շատ շուտով բոլորը դրանում կհամոզվեն:
Perfect TV
«Ահա թե ինչ ստորագրվեց. Վերջ Հայաստանը գազ տվեց մինչև վերջ»։
«Ստորագրվեց 1000 ազերու մահը Սյունիքում. Պուտինը կատաղած հրաման տվեց զորքին»։
«Էրդողանը կորցրեց Արարատը. Հայաստանը հուպ տվեց մինչև վերջ»։
«Ստորագրված փաստաթուղթը ողջ ազգի սրտով էր. Գերիները հրատապ բաց են թողնվելու»։
Սրանք մի հատվածն են ընդամենը, նմանատիպ էջեր են գործում նաև սոցիալական գրեթե բոլոր հարթակներում, որոնց հրապարակած ոչ ադեկվատ նյութերը, ցավոք, ստանում են հարյուրավոր լայքեր և կիսումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը