ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանը Ադրբեջանի դեմ» գործով միջանկյալ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կներկայացնի դեկտեմբերի 7-ին:
Ինչպես ասվում է դատական մարմնի հաղորդագրության մեջ, խոսքը ռասայական խտրականության բոլոր դրսևորումների վերացման հարցով միջազգային կոնվենցիայի համաձայն ներկայացված դիմումի մասին է:
Հանրային լսումները տեղի կունենան Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում դատարանի նախագահ, դատավոր Ջոան Է. Դոնոգյուն կընթերցի դատարնի վճիռը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դատարանում ներկա կլինեն միայն դատարանի անդամները և կողմերի ներկայացուցիչները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը