Yerkir.am-ը գրում է․ Նիկոլի թվի ոստիկանական համակարգի՝ Պարույր Օհանյան անուն-ազգանունով մի ստրկամիտ ներկայացուցիչ, չկաշկանդվելով փոխգնդապետի՝ իր ուսադիրներից, ֆեյսբուքյան տիրույթում բռնության կոչեր է անում։
Արցախյան երկու պատերազմների մասնակից, ակտիվիստ Մանուել Մանուկյանի՝ Yerkir.am-ին տված հարցազրույցում Փաշինյանի հասցեին ուղղված քննադատությունները փոխգնդապետն այնքան ցավագին է տարել, որ, ոստիկանական համազգեստը հագին, ուսադիրները՝ ուսերին, գրել է՝ «լավ, մեկը չկա՞՝ սրա կաշին քերթի»։
Սույն անձը համընդհանուր նկարագիրն է ոստիկանական համակարգի թշվառ մտածողության։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը