«Երբ խոսում են քարտեզներից , ասում եմ, որ քարտեզներն ամենաերրորդական հարցն է, նախ եկեք ամրագրենք, թե սահմանազատման գործընթացում ինչ սկզբուներով ենք մենք առաջնորդվում», -այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Սահմանազատումը պետք է ապահովվի կայունություն, հետևաբար դու չես կարող այնպիսի սահմաններ դնես, որը կարող է նոր սպառնալիք ձևավորել , երկրորդը՝ երբևէ սահամանգծման ու սահմանազատման այս սկսզբունքը՝ «ինչ ունես, այն էլ ունես» չի կարող նույնականացվել տարածքային ամբողջականության հետ, սա ամրագրված է միջազգայնորեն, և երրորդը՝ և կարող եմ ասել, որ մեր ՄԻՊ -ը շատ ճիշտ ուղղությամբ է տանում խնդիրը, որ ասում է սահմանագծում և սահմանազատում նշանակում է նախ և առաջ ստեղծել պայմաններ , որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարողանան ապրել ու ռեսուրս ունենան , նորմալ ապրելու ռեսուրս, արդյո՞ք իշխանություններն այս կոնտեքստում գործընթացը վերլուծել են»,-ասաց Խոսրով Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը