22 11 2021

Փորձում են հերթական անգամ փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ, հիմարացնել. Կարին Տոնոյան



Մեզ թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին՝ պատճառաբանելով, որ խանգարում ենք աշխատանքը, թույլատրում են մեր ակցիան անել միայն ժամացույցի հատվածում: Այս մասին ՀՀ հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր, քաղաքական-հասարակական գործիչ Կարին Տոնոյանը: «Մեր զինվորները շարունակում են զոհվել, թշնամին մտնում անարգել տարածքները վերցնում են, մեզ էլ ուզում են հիմարացնել, թե եկան վերցրին: Պետք է քաջ գիտակցեն, որ սա խաղ չէ, սա հայրենիքի խնդիր է: Սա պայքար է հանուն հայրենիքի, մենք պատրաստ ենք պայքարել բոլոր այն ուժերի հետ, որոնք մեր ապագան որևէ երկրի տիրապետության տակ չի տեսնում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ