ՀՀ ոստիկանությունում կներդրվի բանակցային ոստիկանության ծառայությունը։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը` նշելով, որ սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները քննարկելու համար նոյեմբերի 15-19–ը Հայաստանում էրԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությունը։ Բանակցային ոստիկանության ծառայության խնդիրը, ըստ հաղորդագրության, լինելու է զանգվածային միջոցառումների ժամանակ արդյունավետ բանակցություններ վարելը` ոստիկանություն-հասարակություն համագործակցության և վստահության մթնոլորտի ամրապնդման համար։
ԵԱՀԿ պատվիրակության հետ հանդիպումների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները փորձագետներին են ներկայացրել իրենց ղեկավար ծառայությունների գործառույթները` զանգվածային միջոցառումների և հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ընթացքում։
Այցի արդյունքների հիման վրա ԵԱՀԿ փորձագետները մշակելու են վերապատրաստման ծրագիր, որը կնպաստի բանակցային ոստիկանության սկզբունքների ներդրմանը Հայաստանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը