19 11 2021

Էս գյուղում սև ու սպիտակ մինչև հիմա չի եղել, դե հիմա մի հատ ոչխարի բերեք թող ղեկավարի․ Քասախի բնակիչ



Էդ մարզպետը էս մեր գյուղի տեղը չգիտի, մեր պահանջները չգիտի, էս մարդիկ էսքան տարի աշխատել են գիտեն մեր պահանջները և ամեն ինչ արել են մեր գյուղի համար։ Լրագրողներին այս մասին ասաց Քասախ համայնքի բնակիչներից։

Նշենք, որ այսօր Քասախում համայնքապետարանի աշխատակիցները բոյկոտել են աշխատանքները, քանի որ մարզպետի կողմից համայնքապետի ԺՊ է նշանակվել սպասվող ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն։ 

«Ժողովրդին իրար դեմ են ուզում հանել, սպասվում են ընտրություններ, թող սպասեն ժողովուրդը կընտրի իր թեկնածուին, խի՞ են էս ժողովրդին խառնում իրար»։ 

Բորբոքված Քասախի բնակչի համար նաև անհասկանալի է իշխանության վարած քաղաքականությունը, երբ սահմանային լարված իրավիճակ է անվտանգային խնդիրներ են, իսկ իշխանությունը ամեն կերպ փորձում են կալանավորել մարդկանց։

«Դիմում եմ Փաշինյանին, էս ժողովորիդն ինչի՞ ես ստրկացնում, մենք չենք ուզում թուրքի հպատակ լինենք։ Արայիկ Մկրտչյանը ամեն ինչ արել է էս գյուղի համար, սև ու սպիտակ չի եղել, սրանք հիմա ի՞նչ են ուզում»,- նշեց Քասախի բնակիչը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ