17 11 2021

Ես ամենևին վատ չեմ զգացել ինձ քրեկատարողական հիմնարկներում․ Նիկոլ Փաշինյան

Ես ամենևին վատ չեմ զգացել ինձ քրեկատարողական հիմնարկներում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին լեզվակռիվ սկսվեց։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ պետական դավաճանությունը «պոզով-պոչով չի լինում»՝ հիշեցնելով Փաշինյանի խոսքերը, թե Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէր սկսելու։

«Լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է վերանորոգումներ քրեկաատարողական հիմնարկներում, որովհետև ձեր ապագան հաստատ այնտեղ է անցնելու»,- ինչից հետո իշխող ուժի որոշ պատգամավորներ վրդովվեցին։ Ալեն Սիմոնյանը հրամայեց անջատել խոսափողը, իսկ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ցավալի լուր ունի՝ ինքը ՀՀ չորս քրեկատարողական հիմնարկներում եղել է։
«Ես ամենևին վատ չեմ զգացել ինձ քրեկատարողական հիմնարկներում»։ Փաշինյանի խոսքին արձագանքեց Աննա Մկրտչյանը, որի պատճառով պատգամավորները փորձեցին զսպել Մկրտչյանին։

«Հերիքա հիմար-հիմար խոսաս»,- ինչին ի պատասխան Մկրտչյանը հայտնեց, որ հիմարները նստած են դահլիճում։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ասաց «ասա լա՞վ ենք սարքել քրեկաատարողական հիմնարկները»։

Փաշինյանը ընդհատեց վեճը ու հայտարարեց, որ կան մարդիկ, որոնց հեշտ է քրեկաատարողական հիմնարկներով վախեցնել, չնայած ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն արդեն լքել էին դահլիճը։

«Քրեկատարողական հիմնարկի անունը տվեցի՝ ամբողջ խմբակցությունով փախան»,- ասաց Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ