16 11 2021

Գորիսում և Սիսիանում լսվում են կրակոցների ձայները

Գորիսում և  Սիսիանում լսվում են կրակոցների ձայները

pastinfo.am-ը գրում է․

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Գորիսում այս պահին լսվում են կրակոցներ՝մանրամասնելով, որ փոխհրաձգությունը մոտավորապես Իշխանասարից դեպի Սիսիան հատվածում է տեղի ունենում։

«Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան։ Ներկա պահին անգամ Գորիսում լսվում են կրակոցների ձայները, ուրիշ տվյալ չունեմ, փորձում եմ պարզել՝ ինչ է կատարվում»։

Քոչարյանը նաև անդրադարձավ տեղեկություններին, թե ինտենսիվ փոխհրաձգությունը ծավալվում է Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի ուղղությամբ:

«Սիսիանի հատվածում ունենք Ծիծեռնաքար։ Իշխանասարի ու Ծիծեռնաքարի բարձունքի հատվածում է, կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, մինչև աչքովս չտեսնեմ»,- ասաց Քոչարյանը։

 Ի դեպ, Yerevan.Today-ի հետ զրույցում  Սիսիանի բնակիչներից նույնպես  հաստատեցին, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցների ձայն ը լսելի է նաև Սիսիանի հատվածում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ